Երևանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Հակ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ: Հարցման մեջ մասնավորապես նշված է, թե արդյոք ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծարել են:
«Գնված և գնվելիք տեխնիկան ո՞վ է շահագործելու: Քաղաքը դառնալու է պաշտոնապես երկրորդ օպերատոր»,- գրված է հարցման մեջ:
Անի Խաչատրյանը հարցումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և կից կատարել հետևյալ գրառումը.
«Սպասենք պատախանին և հասկանանք` արդյո՞ք քաղաքապետարանը դառնում է երկրորդ օպերատոր, թե՞ բառախաղ է, և իրականում Երևանի բյուջեով դառնում է Սանիթեքի инвестор-ը …»:
0Comments