Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նախկին վարչապետը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում բացատրություն է տվել նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
0Comments