Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հարցը դեռևս օրակարգում չէ

Մեկնաբանել է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը երկրի անդամակցության հարցը դեռևս օրակարգում չէ:

«Այս հարցը դեռ քննարկման փուլում չէ», - ասել է Ալիևը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում РИА Новости-ին տված հարցազրույցում:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի կարգավիճակի հարցը՝ որպես ՀԱՊԿ դիտորդի, ևս չի քննարկվում: