ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը անդրադարձել է ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հայտարարությանն այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգեւատրելը։
Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի պատասխան ՀՀ ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանն այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգեւատրելու գործառույթի իրականացումը, հայտնում եմ, որ իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 2010-2011թթ-ին պարգեւատրել է ինքն իրեն (գրավոր հարցման դեպքում կարող ենք ներկայացնել հիմնավոր փաստաթղթեր)»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ ինքնապարգեւատրումն օրենքով արգելված չէ, բայց կա հարցի բարոյական կողմը, այդ իսկ պատճառով ինքն իրեն պաշտոնավարման երկու տարիների ընթացքում երբեւէ չի պարգեւատրել:
0Comments