Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրության նախապատրաստական աշխատանքների և իրենց թեկնածուին որոշելու համար Սամսունում գտնվող Ռեջեփ Թայիփ էրդողանին երիտասարդ մի բժիշկ անսովոր մի խնդրանքով է դիմել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բժիշկը դիմել է Էրդողանին, որպեսզի իր սիրած աղջկա հորից խնդրի նրա ձեռքը։ Էրդողանը չի մերժել խնդրանքը և, տեսախցիկների առջև զանգահարելով աղջկա հորը, բարեխոսել է երիտասարդ բժշկի համար։
Աղջկա հայրը տվել է իր համաձայնությունը, Էրդողանն էլ հորդորել է, որ արագ ընթացք տան զույգերի միավորմանը՝ իր կողմից խոստանալով ներկա լինել հարսանիքին։
Տեսանյութում երևում է, թե երիտասարդ բժիշկն ինչպես է Էրդողանի կողքը կանգնած նրա խոսելու ընթացքում հուզմունքով հետևում, իսկ վերջում Էրդողանի ձեռքը համբուրելով շնորհակալություն հայտնում նրան։
0Comments