Հայաստանում 2019 թվականի տնտեսության ակտիվությունը և համախառն ներքին արդյունքի աճը կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին այսօր՝ հունվարի17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
«Որոշ տարբերություններ լինում են, դրանք կապված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
0Comments