Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը վստահության քվե է ստացել երկրի խորհրդարանից:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկօրյա բանավեճերից հետո գործող կառավարությանը 300 պատգամավորից վստահություն է հայտնել 151-ը:
Նախքան քվեարկությունը, Ցիպրասը խորհրդարանին խնդրել է հնարավորություն տալ իրեն ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները:
Վստահության քվե ստանալուց հետո վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանը քվեարկել է հանուն երկրում կայունության:
Պարբերականը մանրամասնում է, որ վարչապետին ու կառավարությանը վստահություն հայտնելու հարցը քննարկման դնելու առաջարկով հանդես էր եկել Ցիպրասը՝ այն բանից հետո, երբ «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ Փանոս Քամենոսն անցած կիրակի լքել էր կառավարության կազմը:
Հունաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել վարչապետ Ցիպրասին
Երկօրյա բանավեճից հետո կրքերը հանդարտվեցին
0Comments