Ֆրանսիան 1 մլրդ եվրո վարկ կտրամադրի Իրաքի վերակառուցման համար

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է իրաքցի գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի հետ

Ֆրանսիայի իշխանությունները համաձայնել են 1 մլրդ եվրո վարկ տրամադրել Իրաքի՝ տևական ռազմական գործողությունների հետևանքով վերջին տարիներին ավերված տարածքների վերակառուցման համար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ իր իրաքցի գործընկերոջ հետ Բաղդադում հանդիպելուց հետո:
Բացի այդ, Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ քննարկելով Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման ու դրա ֆոնին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի աճի հարցերը:
Լը Դրիանը նկատել է, որ ԱՄՆ-ի հեռացումը շատ լուրջ հարցեր է առաջացնում:
«Բացի այդ, ԻՊ-ն ամբողջովին չի ոչնչացվել Սիրիայում, ու վտանգ կա, որ նրանք կարող են Իրաք վերադառնալ»,-ասել է ֆրանսիացի պաշտոնյան: