ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման ծրագրերը, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով:
«Երկու երկրների առաջնորդները դիտարկել են Սիրիայում տիրող իրավիճակը` վերահաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման հարցում հանձնառությունը, ինչպես նաև Սիրիայից ամերիկյան զորքի վճռական, նպատակաուղղված և համակարգված դուրսբերումը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները նաև ընդգծել են, որ «Սիրիայում քիմիական զենքի գործածումն անթույլատրելի է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մակրոնը հայտարարել էր, որ ափսոսում է Թրամփի՝ Սիրիայից զորքը դուրս բերելու որոշման համար:
0Comments