Գրոհայիններն օրվա ընթացքում կրակել են Սիրիայի Հալեպ և Համա նահանգներում գտնվող բնակավայրերի վրա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախօրեին ասել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարգեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը։
Նա նաև նշել է, որ փետրվարի 13 դրութամբ Սիրիա է վերադարձել 222 հազար 34 մարդ։ Սերգեյ Սոլոմատինի տեղեկացմամբ, արդեն վերականգնվել է 31 հազար 218 բնակելի տուն, 813 կրթական օջախ, 137 բժշկական կենտրոն, վերանորոգվել է 1002,9 կիլոմետր ավտոճանապարհ։
0Comments