Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ներկայացրեց հարկային օրենսգրքում փոփոխություն անելու նախագիծը:
«Խոսքը վերաբերում է մի քանի 100.000 շահառուների իրավունքների պաշտպանությանը: Առաջարկում ենք գազը հաշվարկել քաշով եւ դրա համար ակցիզային հարկ սահմանել»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վերջին շրջանում բողոքներ են ստանում, որ գազալացակայններում կա գազ ծավալների տարբերություն, որը կապված է գազի խտության հետ:
«Այն աղմուկը եղավ, որ գազի նկատմամբ ակցիզային հարկ են կիրառում, հարկային բեռն ավելանում է, նման բան չկա»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի կարծիքով՝գազի գնի ավելացում լինի, ապա գազալցակայաններն սրանով կհայտարարեն՝ մինչ օրս բոլոր սպառողներին խաբել են:
«Իսկ եթե գինը բարձրանա, սպառողը չի տուժի, ընդհակառակը կստանա այնքան գազ, ինչքան ինքը վճարում է: Այսօր այս թեման մեծ աղմուկ կառաջացնի: «Все пропало, гипс снимают, клиент уежает»: Գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չեն տալիս, որով պետք է զբաղվեն ոչ միայն պատկան մարմինները, այլեւ քաղաքացիները»,-ասաց նա:
0Comments