Coca-Cola ընկերությունը տասնամյակի ընթացքում առաջին անգամ գործարկում Է նոր ըմպելիքի արտադրություն, որը նարնջի եւ վանիլի համ կունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կորպորացիայի մամուլի տեղեկագրում:
Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ին՝ երկու տարբերակով՝ շաքարով եւ առանց շաքարի: Ըստ որում նշվում Է, որ դա տասը տարվա ընթացքում առաջին համալրումն Է ըմպելիքի համերի շարքում. 1985 թվականին հայտնվեց Coca-Cola՝ բալի համով, իսկ 2007-ին՝ վանիլի համով:
«Մենք ցանկացել ենք վերադարձնել դրական հիշողություններն ամռան անհոգ օրերի մասին»,- նոր ըմպելիքի հայտնվելը բացատրել Է ընկերության բրենդ-տնօրեն Քեյթ Քարփենթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
0Comments