«Ով չհանձնվի, կոչնչացվի»․ Ի՞նչն այն չէ Տոկաևի հայտարարություններում. Զինվորականները կրակ են բացել անզեն երիտասարդների վրա

Մանրամասներ

ա

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը բողոքի ցույցերի սկզբից երեք անգամ դիմել է ժողովրդին։

Նա անկարգությունների մեջ մեղադրել է «ակտիվիստներին» եւ «մարդու իրավունքների պաշտպաններին», իսկ ազատ լրատվամիջոցներին անվանել է «ահաբեկիչներին» հրահրողներ եւ նրանց հանցակիցներ։

Տոկաեւը նաեւ «հիմարություն» է անվանել խնդիրների խաղաղ լուծման բանակցությունները։ Ի՞նչն այն չէ այս խոսքերում: Այս մասին գրում է «Настоящее время»-ն։

Մանրամասները՝ ալիքի տեսանյութում։

Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսել են խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրել են վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») իշխող կուսակցությունը դեռեւս չի կարողացել նույնիսկ հայտարարություն անել, չի հավաքվել նաեւ Ղազախստանի խորհրդարանը։

Արեւմտյան լրատվամիջոցները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ զինվորականները կրակ են բացել հիմնականում անզեն երիտասարդների վրա։