«Արցախը» խզել է պայմանագիրը պաշտպանի հետ

ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Էրիկին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախի» և թիմի պաշտպան Էրիկ Նազարյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա եզրային պաշտպան Էրիկ Նազարյան «Արցախ» էր տեղափոխվել անցած տարվա հունվարին: Նա «Փյունիկի» մարզադպրոցի սան է, հանդես է եկել նաև «Կոտայք» և «Արարատ» ակումբներում:

«Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Էրիկին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: