Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Նապոլիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած «Նապոլիին» հաղթանակ բերեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի գոլը, փոխանցում է news.am-ը։
«Նապոլին» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ռոման» 5-րդն է՝ 22 միավոր։
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ռոմա» - «Նապոլի»՝ 0:1 (տեսանյութ)
Վիկտոր Օսիմեն, 81
0Comments