Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
0Comments