Ի գիտություն բոլոր շահագրգիռ կողմերի. «Ադեկվադ» միաբանությունը ցավով արձանագրում է...

Մանրամասներ
ա

Ի գիտություն բոլոր շահագրգիռ կողմերի. «Ադեկվադ» միաբանությունը ցավով արձանագրում է, որ, սիոնիստական ուժերի կողմից վառ արտահայտված ապակառուցողական դիրքորոշման հետևանքով, տապալվել է 4+2 ֆորմատով` Էջմիածնում տեղի ունեցած բանակցությունները: Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է այն շրջանակների վրա, որ, սեփական երկիրը ծախելով, փայ են մտել Բաքու-Թբիլիս-Ջեյհանի շինարարության մեջ և, «ССС» կոչվող պաղեստինյան կոնգլոմերատի միջնորդությամբ, մաս են կազմել սիոնիստական բազմաթիվ այլ ծրագրերի, այդ թվում կեղծ խաղաղասիրություն քարոզող երգի ու պարի նախագծերին: Միաբանությունը որոշում է կայացրել միակողմանի դուրս գալ ելակով հարստացման սահմանափակումների տակից և պլանավորում է եռապատկել սեփական արտադրական հզորությունները: Այսուհետ հարստացման տեղամասերի մուտքը սահմանափակվելու է բոլոր այն մասնագետների համար, ովքեր չեն արձանագրի «4+2»-ի 70%-ը կտրել թափելու անհրաժեշտությունը: Դեմոնտաժի են ենթարկվելու տեղամաս մուտք գործած այն մեքենենարի տեսախցիկները, որ գնվել են Երևանի Տոյոտա սերվիսից...

Արթուր Դանիելյան