Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վագները հերթական անգամ ապացուցեց, որ պատերազմում ամենակարևորը դեռ մարդն է։
Վագներին հաջողվեց ստեղծել աշխարհի ամենամարտունակ բանակը։ Եվ սրա համար նրանք իրականացրեցին ընդամենը 2 գործողություն՝
1. Արդյունքով իրենց արժանի լինելը ապացուցողներին նշանակեցին հրամանատարներ։
2. Կազմակերպեցին մարտական պայմաններին մաքսիմալ մոտ ուսումնական գործնթաց։
Ուկրաինական պատերազմը ապացուցեց նաև հաջորդ պատմական ճշմարտությունը՝ Պատերազմներում կարևորագույն և որոշիչ գործոն է հանդիսանում ազգային սպեցիֆիկաները։
Տարբեր տեսանյութերում Ուկրաինացիները ձեռք են առնում Չեչեններին։
Եթե ռուսական բանակը կազմված լիներ Չեչեններից, ապա Ուկրաինան վաղուց Մոսկվան գրաված կլիներ։
Նույնը՝ եթե Ուկրաինացիների փոխարեն լինեին Լեհերը և Ռումինացիները ու ՆԱՏՕ-ն իր ամբողջ զենքն էլ տար նրանց, ապա միևնույն է Ռուսները շատ արագ ամբողջ Ուկրաինան արդեն գրաված կլինեին։
Ժամանակին այս ճշմարտությունը հասկանալով Ժուկովը հարձակվեց Ստալինգրադի գերմանական թևերը պահող իտալական ու ռումինական զորքերի վրա։
Եվ հենց առաջին հարվածից ռազմաճակատը ճեղքվեց ու գերմանացիները մնացին շրջապատման մեջ։
Աշխարհում կա 7 ազգ, որոնցից կազմված բանակները պատմականորեն ապացուցել են, որ իրենք ունենում են բարձր մարտունակություն։
Դրանք են՝ Գերմանացիները, Ռուսները, Անգլո-Սաքսերը, Ֆրանսիացիները, Սերբերը, Հրեաները և Հայերը։
Երբ ոմանք մեզ փորձում են համոզել, թե մենք խոտակերներ ենք և գլուխներս կախ պետք է ապրենք՝ Չհավատաք։
Աստված մեզ՝ Հայերիս ստեղծել է որպես գիշատիչների։
Մեկնաբանությունում կդնեմ մի հղում, որտեղ պատերազմի մասնակից ադրբեջանցի սպան պատմում է Հայ զինվորների ազգային առանձնահատկությունների մասին»։
0Comments