«(Կիևում) զոհվելու վտանգը դեռևս բարձր է: Հետևաբար բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ, իմ խորհուրդն է. մի քիչ էլ սպասեք», - Reuters-ը մեջբերում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերը:
Նրա խոսքով, Կիևից դեպի հյուսիս և արևելք «կատաղի մարտեր» են մղվում։
Ուկրաինայի գլխավոր շտաբն ավելի վաղ հերթական տեղեկագրում հայտարարել էր, որ զինվորականներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կիևի և Չեռնիգովի մարզերի Ռուդնյա, Շևչենկովո, Բոբրիկ, Ստարայա Բասան, Նովայա Բասան, Մակեևկա, Պոգրեբ, Բաժանովկա, Վլադիմիրովկա, Շնյակովկա, Սալնոե, Սոֆիևկա, Գավրիլովկա բնակավայրերում:
0Comments