![ա](/sites/default/files/inline-images/%D5%A5%D5%BE%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80.jpg-.jpg)
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Եվրամիությունը կընդունի պատժամիջոցների 4-րդ փաթեթը։ Ինչ է այն ներառում․
- Հետևելով ԱՄՆ-ին (աշխարհի ամենամեծ տնտեսությունը)՝ Եվրամիության 27 երկրներ (աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը) Ռուսաստանին կզրկեն առևտրում արտոնություններից։ Ռուսաստանը կիջնի Կուբայի և Հյուսիսային Կորեայի մակարդակին
- Նոր պատժամիջոցների երկրորդ մասն ավանդաբար ուղղված է Պուտինի մերձավոր շրջապատի դեմ։ Հաջորդ շաբաթ G7-ի ֆինանսների, արդարադատության և ներքին գործերի նախարարները կորոշեն, թե ինչպես են պատրաստվում պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի առաջնորդի հանցակիցներին Ռուսաստանում։
- Երրորդը կրիպտոարժույթներն են: ԵՄ-ն (ինչպես ԱՄՆ-ը) հույս ունի կտրել պատժամիջոցները շրջանցելու ուղիները
- Չորրորդ՝ ԵՄ-ն արգելելու է շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Եվրոպացիները հույս ունեն, որ ռուս պաշտոնյաներն ու դատախազները «չեն կարողանա վայելել կյանքը, քանի դեռ Ուկրաինայում ռումբեր են թափվում խաղաղ բնակիչների գլխին»։
- Հինգերորդ բաղադրիչը Ռուսաստանից պողպատի և սեւ մետալուրգիայի այլ ապրանքների ներմուծման արգելքն է։
- Եվ վերջապես եվրոպացիներին կարգելվի ներդրումներ կատարել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ցանկացած նախագծում։ Բացի այն, որ նավթն ու գազը Ռուսաստանի համար եկամտի հիմնական աղբյուրն են, Եվրամիությունը պատրաստվում է մինչև 2027 թվականը ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
0Comments