Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին եռակողմ օնլայն հանդիպում անցկացնելու. ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է եւ խնդրահարույց է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով NEWSam-ի հարցին, թե եղե՞լ է արդյոք Պուտին-Ալիեւ-Փաշինյան օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ն ընկած միջակայքում, եթե այո, ով է հրաժարվել եւ ինչու:
«Ես հստակ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար եւ ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ այդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնել կոնկերտ արդյունքի շուրջ, ասենք լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել եւ մասնակցել այդ օնլայն համաժողովին: Երբ հետո պարզվել է, որ նման հանաձայնության չենք կարող գալ, ես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15:
Նոյեմբերի 15-ից առաջ եղել է առաջարկ, որ եկեք նոյեմբերի 26-ին լինի, ես ասել եմ, որ դա մեզ համար էլ է ընդունելի: Հետո առաջացել է գաղափար, որ ոչ թե օնլայն անենք, այլ առերես անենք հանդիպումը: Սա ընդունելի է եղել կողմերի համար եւ պայմանավորվածությունը ձեռք է բերվել»,-ասաց Փաշինյանը:
0Comments