Ռուսաստանի Դաշնությունում Comic Con Russia առցանց միջոցառման ժամանակ ցուցադրվել է «Դե՛, սպասի՛ր» հայտնի մուլտֆիլմի նոր թրեյլերը, որը հրապարակվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Նոր անիմացիոն սերիալում փոխել են գլխավոր հերոսների տարիքը, ինչպես նաև Գայլին ազատել վատ սովորություններից: Նոր տարբերակում Գայլը չի ծխի ու ալկոհոլ չի խմի, բայց կչարաշահի տեսախաղերը։
Նաև մուլտֆիլմում հայտնվել են նոր կերպարներ։
Նապաստակին և Գայլին հնչյունավորել են համապատասխանաբար ռուս շոումեն Դմիտրի Խրուստալյովըև Գարիկ Խարլամովը։
Առաջին սեզոնը բաղկացած կլինի 52 դրվագից։ Թողարկումը համընկնում է բնօրինակի 50-ամյակի հետ:
Հրապարակվել է «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր թրեյլերը
Մանրամասներ
0Comments