Հաճախ ձուկ օգտագործող մարդիկ աչքի են ընկնում ուղեղի ամուր առողջությամբ. Հետազոտություն

Մանրամասներ

ա

Հաճախ ձուկ օգտագործող մարդիկ աչքի են ընկնում ուղեղի ավելի ամուր առողջությամբ։ Այս մասին, ըստ news-ի, վկայում են Neurology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ավելի քան 1500 մարդու (65-ից բարձր տարիքի) սնվելու սովորությունները, ընդ որում՝ մինչ այդ նրանք սրտի, անոթների հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ տկարամտության նշաններ չեն ունեցել։ Փորձի բոլոր մասնակիցները սքանավորել են ուղեղը ՄՌՏ-ի օգնությամբ։

Պարզվել է, որ այն խմբում, որի մասնակիցները ձուկ են կերել շաբաթը 4 եւ ավելի անգամ, ավելի քիչ են ուղեղի վնասման նշաններ ունեցել։

Գիտնականների խոսքով՝ հետազոտությունը ներկայացնում է II դասի ապացույցներ, որ առանց ուղեղի կաթվածի եւ տկարամտության մադրկանց մոտ ձկան ավելի շատ օգտագործումը կապված է ավելի հազվադեպ սուբկլինիկական սիրտ-անոթային հիվանդությունների հետ։

ա