Ո՞ր մթերքները կարող են կատարյալ նախաճաշի մաս լինել: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Նադեժդա Ցապկինան (Ռուսաստան):
«ՌԻԱ Նովոստի»-ի- փոխանցմամբ՝ մասնագետը խորհուրդ է տալիս առավոտյան ձու եւ կարագ ուտել: Ձվերը պարունակում են ավելի քան 40 վիտամին` A, B, E, D, K վիտամինների մեծ մասը, ինչպես նաեւ միկրո եւ մակրո տարրեր, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար: Դրանց թվում են նաեւ՝ մագնեզիումը, ցինկը, կալիումը, կալցիումը, սելենը, պղինձը, մանգանը, երկաթը եւ այլն:
«100 գրամ ձուն պարունակում է 11-13 գրամ պրոտեին: Ինչպես գիտենք, սպիտակուցը կենսական նշանակություն ունի մեր օրգանիզմի համար՝ որպես շինանյութ եւ սննդանյութերը մինչեւ բջիջ տեղափոխող»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ բնական կարագը սուպերուտելիք է օրգանիզմի համար. այն պարունակում է ճարպ լուծող A, D, E եւ K վիտամիններ եւ ճարպաթթուներ:
«Այս բաղադրիչների համադրությունը հիանալի օգտագործվում է հակատարիքային թերապիայի մեջ, քանի որ դրանք դանդաղեցնում են ծերացումը, օգնում են բջիջների վերածննդին, ինչը բարելավում է եղունգների, մազերի աճը եւ բարձրացնում մաշկի առաձգականությունը»,- ասել է մասնագետը:
0Comments