Փոփ երաժշտության թագուհի Մադոննան պատմել է իր կյանքի մանրամասները։ 63-ամյա ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին։
Մադոննան հայտարարել է, որ իրեն առաջարկել են «Մատրիցա» բլոկբաստերում Տրինիտիի եւ «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում Կին կատվի դերերը, սակայն նա հրաժարվել է երկուսից էլ: Այս մասին նա հայտնել է «The Tonight Show With Jimmy Fallon» շոուի եթերում։
«Ես դիտել եմ այդ երկու ֆիլմերն էլ, եւ ափսոսում եմ, որ հրաժարվել եմ կին-կատվից։ Անկեղծ ասած, այդ դերը հզոր էր։
Ես նաեւ հրաժարվել եմ «Մատրիցա»-ի դերերից: Դուք կարո՞ղ եք հավատալ դրան։ Ես ուզում էի սպանել ինձ։ Ես այնքան էի նեղսրտում դրա համար», - խոստովանել է երգչուհին։
Ի վերջո, ֆիլմը դարձել է կինեմատոգրաֆի պատմության ամենահաջողված եռերգություններից մեկը՝ վարձույթում հավաքելով 1,3 մլն դոլար:
Արդյունքում կին կատվին մարմնավորել է ամերիկացի դերասանուհի Միշել Պֆայֆերը, իսկ Տրինիտիի դերը բաժին է հասել կանադացի դերասանուհի Քերի Էնն Մոսսին:
0Comments