«Սեղան գցելու» ավանդույթ չկա. Պուտինը հատուկ ձևով չի նշում իր ծննդյան օրը. Պեսկով

Մանրամասներ

ա

Կրեմլում հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը հատուկ ձեւով նշելու ավանդույթ չկա, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սեղան գցելու» ավանդույթ չկա»,- ասել է Պեսկովը։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հազվադեպ է այդ օրն ազատում աշխատանքային միջոցառումներից, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Նախագահը հազվադեպ է ազատում այդ օրն աշխատանքային միջոցառումներից, իսկ աշխատակազմում դա, առավել եւս, աշխատանքային օր է»,- ավելացրել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դարձավ 69 տարեկան, նա ծնվել է 1952թ. Լենինգրադում։