Արտաքին ուժերը հիմա ուշադիր հետևում են, դեռևս հանդուրժում են և սպասում են․ Հենց տեսան, որ իրենց խաբում է՝ լինելու են օբյեկտիվ

Մանրամասները՝ տեսանյութում

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ, նշել է, որ արտաքին ուժերը Հայաստանում չեն ավարտել իրենց գործը։

«Քանի որ արտաքին ուժերը միաբևեռ չեն, հիմա ուշադիր հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի։ Հենց տեսան, որ իրենց խաբում է, այդ արտաքին ուժերը մեզ հակառակորդ չեն լինելու, չեմ ասում մեզ օժանդակելու են, բայց լինելու են օբյեկտիվ։

Այսօր որևէ օբյեկտիվ վերաբերմունք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին չկա։

Եթե մենք սրանց արածի 10%-ն անեինք, երևի 10 հայտարարություն մեզ բաժին կհասներ։ Սա նշանակում է, որ դեռևս հանդուրժում են և սպասում են` իրենց ակնկալիքները կիրականանա՞ն, թե ոչ։

Բայց մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, որովհետեւ ժամանակը մեր օգտին չի աշխատում»,- ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։