Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտինը, կարծիք է հայտնել, որ երկրի ղեկավարի սպանության հետևում կարող են կանգնած լինել օլիգարխները:
«Միայն օլիգարխներն ու համակարգը կարող էին նրան սպանել», - ասել է վերջինս New York Times-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Հայիթիի բնակիչները Ժովենել Մոիզին պետք է հիշեն որպես մի մարդու, որը պայքարում էր հարուստներին և իշխաննություն ունեցողների դեմ:
«Կցանկանայի, որ մարդիկ, որոնք դա արել են, ձերբակալվեն, այլապես նրանք կսպանեն յուրաքանչյուր նախագահի, որը կգա իշխանության: Նրանք մի անգամ արեցին դա, նորից կանեն»,- հավելել է Մարտին Մոիզը:
Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահի դեմ նրա իսկ նստավայրում հարձակում է իրականացվել հուլիսի 7-ին: Նախագահը բազմաթիվ հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է: Կինը նույնպես վիրավորվել էր, սակայն նրան հաջողվել է փրկել: Այս պահին նա երեխաների հետ միասին գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, ուր տեղափոխվել է բուժումը շարունակելու նպատակով:
Երկրի իրավապահները պարզել են 28 կասկածյալի ինքնությունը, նրանցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են: Ձերբակալվել է 27 մարդ:
Օլիգարխներն են արել. Սպանված նախագահի կինն ասել է, թե ովքեր են ամուսնու սպանության կազմակերպիչները
Մանրամասներ
0Comments