Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների տրամադրած 18 տոննա հումանիտար օգնությունը հասցրել են Լեռնային Ղարաբաղ` տեղի կարիքավոր բնակիչների փոխանցելու նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Այսօր մենք 18 տոննա բեռ ենք ստացել, որն այստեղ կտեղակայվի: Հետագայում տվյալ բեռը կտեղափոխվի առանձին, դժվարհասանելի բնակավայրեր` բոլոր կարիքավոր բնակիչներին: Ամեն շաբաթ մենք հումանիտար բեռ ենք ստանում տարատեսակ հիմնադրամներից... Բեռի կազմում, սովորաբար, պարենային փաթեթներ են ներառվում, այսինքն` ապուրներ, կարագ, մակարոնեղեն, չոր խառնուրդ: Բացի այդ, ներառվում է հագուստ, խաղալիքներ, տակդիրներ երեխաների և մեծահասակների համար, ինչպես նաև բուժսարքավորումներ բուժակների համար»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպության և հիմնադրամների գծով ռուս խաղաղապահներն ավելի քան 220 տոննա հումանիտար բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:
Ռուս խաղաղապահները 18 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Մանրամասներ
0Comments