Live24.am-ը հրապարակում է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանի՝ «Արյունոտ դիրիժորը» վերտառությամբ հոդվածը:
Արցախցիների հանդեպ ատելություն տարածողների հիմնական մեղավորն ու պատասխանատուն նույն մարդն է։ Նա, ով մեր երկիր պատերազմ ու պարտություն բերեց, չի հագեցել, չի խաղաղվել: Նա կրկին հրապարակ է հանել արցախցի-երեւանցի, արցախցի-գյումրեցի, արցախցի-տավուշցի թեման, նա կրկին ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ:
Նիկոլը ոչինչ հենց այնպես չի անում: Արցախցիների հանդեպ ատելության քարոզի առաջին ալիքից հետո սկսվեց 44-օրյա արյունալի պատերազմը: Իսկ թե հիմա ի՞նչ աղետ է պատրաստել, կարելի է միայն ենթադրել՝ հաշվի առնելով առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերը:
Անասնական կեղտոտությամբ այսօր արցախցիների նկատմամբ ատելություն տարածում են հետեւյալ կոդային արտահայտություններն օգտագործելով. արցախցիներն ինչու չկան գերիների մեջ, եւ թե արցախցիները չեն կռվել ու փախել են:
Որքա՞ն ստոր եւ անհայրենիք պետք է լինես նման բան անելու համար, որքա՞ն պետք է ատես Հայաստանն ու հայ ժողովրդին նման լուրեր տարածելու գործը նախաձեռնելու համար:
Տականքներ, սուտ եւ նենգ լուրեր գրողներ եւ տարածողներ, իմ Աբգարը, մեր Հայկազը, Մխիթարը, Մենուան, Վարդանը, Կարենը, Գոռը, Էրիկը, Արամը, Սարոն, Դավիթը կռվել են իրենց արցախցի ընկերների ու հրամանատարների հետ կողք-կողքի, մեջք-մեջքի տված: Նրանք զոհվել են ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքին ու նրանք արցախցի եւ երեւանցի տարբերակումը խրամատում, մարտի դաշտում չեն դրել:
Փոքր ու հպարտ Արցախը մոտ հազար զոհ է տվել, կան բազմաթիվ անհետ կորածներ: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ թիվ է: Դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետության տված զոհերի թիվը հասներ 25 հազարի: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ տականք ու ստոր է նման լուրեր տարածողը: Ամբողջ Արցախը 44 օր եղել է ուժգին հրետակոծության, ռմբակոծության տակ։ Պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է։ Եթե չեք պատկերացնում, հիշեք, թե ինչ եղավ, երբ թուրքական անօդաչուն Կոտայքի մարզի վրա մի երկու պտույտ արեց: Հիշեցի՞ք ինչ խուճապ էր, այդ թվում՝ նաեւ Երեւանում:
Ինչ վերաբերում է գերի ընկնելուն, ապա արցախցին մեր բազմաթիվ տղերքի պես նախընտրել է զոհվել, բայց գերի չընկնել: Դուք ճանաչո՞ւմ եք մեղրեցի Կարենին: Գուցե չեք ճանաչում, քանի որ նա Շուշիում ինքնասպան է եղել իր, այդ թվում՝ արցախցի ընկերների հետ, որ գերի չընկնի, իսկ դուք զուռնա-դհոլով գերի եք դիմավորում, անտեսանելի դիրիժորի հրահանգով նրանց հերոսացնում, չմոռանալով գերի չընկնելու մեջ մեղադրել արցախցուն:
Դուք այսօր, իհարկե, չեք հասկանա, թե ինչ կլինի մեզ բոլորիս հետ, եթե Արցախը դադարի գոյություն ունենալուց, ինչի մասին երազում, ինչին ձգտում են նրանք, ովքեր շարունակում են արցախցիներին վարկաբեկելուն ուղղված գործողությունները: Դուք չեք հասկանա, որովհետեւ գտնվում եք արյունոտ դիրիժորի ազդեցության տակ։
Արցախցիներին վարկաբեկող, արցախցիների մասին նենգ ստեր հորինողների նպատակը պարզ է. արցախցիների հանդեպ ատելությունը հասցնել առավելագույնին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց առաջ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ:
Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները
Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները
Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը
Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը
Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի
Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի
Սոչին ջրի տակ է անցել
Սոչին ջրի տակ է անցել
Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին
Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին
Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին
Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին
60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում
60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում
1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը
1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Մոսկվայում ավերածություններ են
Մոսկվայում ավերածություններ են
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
0Comments