Գագիկ Բեգլարյանը վճարել է պետությանը պատճառված վնասին համարժեք գումար՝ 50 միլիոն դրամ. Դատախազություն

Մանրամասներ

ա

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետեւանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին  Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- հայտնեցին դատախազությունից։