ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է գրեթե երկու անգամ բարձրացնել հարուստների համար հարկերը՝ մինչեւ 39,6 տոկոս, որպեսզի ծածկի սոցիալական ծախսերի մեծ մասը՝ ուղղված անհավասարության վերացմանը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ներդրումային եկամտի համար 3,8 տոկոսի չափով հարկը, որը ֆինանսավորում է Obamacare-ը, կպահպանվի, ինչը կհանգեցնի ֆինանսական ակտիվների եկամտաբերության հարկի տոկոսադրույքների աճի:
Այլ միջոցները, որոնք ԱՄՆ վարչակազմը քննարկել է վերջին շաբաթներին, ներառում են հարուստների համար ժառանգության հարկի բարձրացում: Բայդենը զգուշացրել է, որ նրանք, ովքեր ավելի քան 400 000 դոլար են վստակում, կարող են ավելի բարձր հարկերի հույս ունենալ:
Սպիտակ տունն արդեն կորպորատիվ հարկերի ավելացման ծրագիր է ներկայացրել:
0Comments