Սերժ Սարգսյանի գնահատականները լիովին ճիշտ են. Մովսես Հակոբյան. VIDEO

«Ես լիովին համաձայն եմ նրա հետ»

ա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու ելույթներում ներկայացրել է իր դիտարկումները բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմում կրած անհաջողության վերաբերյալ, որոնք, իմ գնահատմամբ, լիովին ճիշտ են։

Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, նախկին ռազմական գլխավոր տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով. «Ես լիովին համաձայն եմ նրա հետ»։ 

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Armnews հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում գնահատականներ է հնչեցրել արցախյան երրորդ պատերազմին նախորդած և հաջորդած գործընթացներին։

Մասնավորապես, Սարգսյանը մեղադրել է գործող իշխանություններին պատերազմը հրահրելու, Հայաստանի անվտանգային համակարգը խաթարելու մեջ։