Վարչապետն ասում է՝ ես դատավորներին չեմ զանգում. հա ինչիդ է պետք զանգես, եթե հրապարակային մեսիջ ես ուղարկում

Նախագահ Քոչարյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով և մեղադրվում այն բանի համար , որ թույլ չի տվել ընտրություններում պարտված թեկնածուն փողոցային պայքարով տապալի երկրի սահմանադրական կարգը

Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մեկ տարի առաջ արված գրառմամբ․

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից օրեր առաջ, երբ խոսք գնաց նախագահի իմունիտետից վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի կարծում թե նախկին նախագահը անձեռնմխելիության իմունիտետ ունի, ինչը իմ կարծիքով հստակ մեսիջ էր դատարանին, որ պետք է կալանավորել անպայման երկրորդ նախագահին…

Հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարման շրջանում քաղբանտարկյալներ չեն կարող լինել, որն էլ հստակ մեսիջ էր քաղաքական դաշտին, ինչու ոչ նաև լրատվական դաշտին, որ երբ երկրորդ նախագահը կալանավորվի նրան ոչ ոք քաղբանտարկյալ չհամարի …

Այսքանից հետո վարչապետն ասում է՝ ես դատավորներին չեմ զանգում. հա ի՞նչիդ է պետք զանգես, եթե հրապարակային մեսիջ ես ուղղարկում …

Նախագահ Քոչարյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով և մեղադրվում այն բանի համար , որ թույլ չի տվել ընտրություններում պարտված թեկնածուն փողոցային պայքարով տապալի երկրի սահմանադրական կարգն ու տիրանա իշխանությանը և Ռոբերտ Քոչարյանը միանշանակ հայտնվել է քաղաքական հալածյալի դերում և եթե այսպես շարունակվի, ապա երկրորդ նախագահը լինելու է քաղբանտարկյալ»: