Ըստ այդ կապիտուլյացիոն թղթի, ըստ էության, թշնամուն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության տարածքի կարևոր մի մաս, որպեսզի ադրբեջանական իշխանությունները ճանապարհ ստանան դեպի Նախիջևան:
Մեծ հաշվով, դա նշանակում է կամ ընթացքում կարող է վերածվել մի իրավիճակի, երբ Հայաստանը գործնականում զրկվում է Իրանի հետ սահմանից կամ, ավելի ճիշտ՝ որպես ինքնիշխան պետություն՝ հարևան պետության հետ սահմանի լիարժեք վերահսկողության բնական իրավունքից: Զրկվելու է այնքանով, որքանով այդ սահմանի երկայնքով անցնելու է «ադրբեջանական» ճանապարհ:
Նախքան այդ թվարկված կապիտուլյացիոն կետերը այնպիսին են, որ քիչ է ասել՝ խայտառակ, անարժանապատիվ և նման այլ էպիտետներ: Դրանք կործանարար են:
Ավելին, կնքված անվերապահ կապիտուլյացիայի ակտը նշանակում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահման-ճակատագիծը արդեն ձգվելու է Նոյեմբերյանի տարածքից մինչև Մեղրի, մինչև Նռնաձոր: Այսինքն, վերստին սահմանամերձ ու թշնամական կրակոցների վտանգի տակ են հայտնվելու ոչ միայն Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի (մինչև Կրամիրի հատված) հայկական խաղաղ բնակավայրերը, այլև արդեն ամբողջ արևելյան սահմանի երկայնքով եղած հայկական գյուղերն ու քաղաքները: Ու բացարձակապես անհասկանալի է, թե Հայաստանի անունից հանդես եկող վարչապետի պաշտոն զբաղեցնողը ի՞նչ է առհասարակ բանակցել, բանակցե՞լ է որևէ կետ ընդհանրապես: Խիստ կասկածելի է, որ նման բան տեղի ունեցած լինի, քանզի գործնականում ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջել է, սուսուփուս տրվել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․
0Comments