«Նիկոլ դավաճան». այս պահին Ազատության հրապարակը լիքն է

Թեեւ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում 17 կուսակցությունների հրավիրեծ հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում հայտնի գործիչներին, սակայն այս պահին հրապարակը լիքն է

Թեեւ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում 17 կուսակցությունների հրավիրեծ հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում հայտնի գործիչներին, սակայն այս պահին հրապարակը լիքն է:

Հավաքվածները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»:

ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանն ասաց. «Ամբողջ պատերազմի ընթացքում ժողովուրդը միասնական էր, քաղաքական ուժերը միասնական էին, իսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր մեղավորներ էր փնտրում: Այսօր էլ մեղավոր է փնտրում: Այսօր արդեն կարողացել է իր ամառանոց գալ, 2-3 օր է, որեւէ մեկը չգիտեր, թե որտեղ է: Նա 2,5 տարի փնտրում էր մեղավորներ, որպեսզի պարզ չդառնա, որ կա մեկ մեղավոր, եւ այդ մեղավորը ինքն է եւ իր իշխող խմբակը: Ուստի նա պետք է հեռանա»:

«Ազգային համ,աձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն էլ ասաց. «Այսօր փախնելու է Նիկոլը: Այսօր մենք պիտի կանգնենք, որ վաղը չամաչենք մեր երեխաների առջեւ: Այսօր ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, կամ անասուն է, կամ անասուն, դավաճան»:

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյնը եւս նշեց, որ իրենք թշնամուն հող չունեն տալու. «Թշնամին հասել է  Սյունիք: Էս ստոր արարածները առաջց խոսելու, առանց մեզ ասելու հանձնեցին: Որովհետեւ գիտեին, որ չեն ավարտելու, գրիչը ձեռքից կվերցնեին ու հիմա ասել էի՝ ինչ կանեին: Դու ով ես, որ տենց բան ստորագրես, արա: Բոլորս միասնական պայքարելու ենք, որ Արցախը լինի միասնական ու ազատ: Մենք գնալու ենք Գանձասար, Դադիվանք, մոմ ենք վառելու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում»:

Բարձրախոսը վերցրեց ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը եւ ասաց. «Սա պատրաստվում էր 2,5 տարի առաջ: Եթե այսօր Նիկոլին չքշենք, ուրեմն մեր ժողովուրդը արժանապտվություն չունի: Նիկոլին քշելը նշանակում է չհամաձայնել կապիտուլյացիային»: