Լոս Անջելեսում շուրջ 40 ցուցարար է բերման ենթարկվել

Մանրամասներ

Լոս Անջելեսի ոստիկանությունն ընտրությունների գիշերը մոտ 40 մարդու է բերման ենթարկել, ովքեր արգելափակել էին գնացքների գծերը եւ հրաժարվել էին ցրվել, երբ հավաքն անօրինական էր հայտարարվել:

«Շուրջ 30 մարդ տուգանվել է խաչմերուկում գտնվելու համար: Մոտ 40 մարդ բերման է ենթարկվել երկաթուղային գծերն արգելափակելու եւ հավաքի ապօրինության մասին հայտարարելուց հետո ցրվել հրաժարվելու համար: Սա նախնական տեղեկություն է, այն կարող է փոխվել»,- Twitter-ի էջին հայտնել է ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ոստիկանությունը մարդկանց հավաքը քաղաքի կենտրոնում ապօրինի էր հայտարարել: Los Angeles Times-ի համաձայն` մարդիկ հրաժարվում էին ցրվել, մի քանի ցուցարար ջրի շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ: