ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են այն հարցը, թե ինչպես զսպել Ռուսաստանին Եվրոպայում պոտենցիալ արագ հրթիռային հարվածից՝ մեկ ամսից Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խզման դեպքում, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ պայմանագրից՝ դա հիմնավորելով Ռուսաստանի կողմից համաձայնագիրը խախտող հրթիռների մշակմամբ:
Մոսկվայում պնդում են, որ գործում են համաձայնագրին համապատասխան:
«Նախարարները պայմանավորվել են, որ ՆԱՏՕ-ն կարձագանքի, եթե Ռուսաստանը չվերադառնա համաձայնագրի պահպանմանը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպումից հետո:
Ամերիկյան եւ բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը SSC-8 թեւավոր հրթիռների փորձարկում է իրականացրել, ինչը խախտում է պայմանագիրը:
0Comments