Հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ ենք ունեցել․ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ

Մանրամասներ

Սիրելի ժողովուրդ,

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։

Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։

Այսուհանդերձ Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի եւ տեխնիկայի։

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Այս արձանագրումը չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով։

Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ թաքցնում է հազարավոր զոհերը եւ մեր հաշվարկներով ավելի քան 1 մլրդ դոլարի զինտեխնիկայի կորուստը։