Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի զինուժը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, որի շնորհիվ հակառակորդը հայտնվել է ծուղակում, մարտի դաշտում թողել 200 դի և դիմել փախուստի։
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,
ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։
Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած
դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»։
0Comments