Երեկ տեղի է ունեցել Արցախի ԱԽ նիստ, որին մասնակցել են նաև գեներալներ Արշավիր Ղարամյանը, Կարապետյանը, Լևոն Մնացականյանը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ նրանք զանգահարել են իրեն, բանակի հրամանատարին, առաջարկել են իրենց ծառայությունը. «Մենք սիրով ընդունել ենք: Բացի դրանից, «Ազտամարտիկների միություն»-ը զբաղված է կամավորականների հավաքագրմամբ և առաջանագծում նրանց ծառայությունը կազմակերպելով:
Այն բոլոր անձինք, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցելու ՊԲ-ի և իշխանությունների հետ, ներկա են եղել նիստին»:
0Comments