Հունիսի 30
Ուր գնում եք՝ Ուրախությունը ձեզ հետ ունեցեք: Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում: Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել:
Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից մյուսին:
Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին, այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին, և այսպես, Իմ Կենսատու և ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին:
0Comments