Փետրվարի 10
Ես Եմ քո փրկիչը: Ես Եմ քեզ փրկում մեղքի ստրկությունից, կյանքի ամեն տեսակ մտահոգություններից ու նեղություններից, տկարություններից ու հիվանդություններից:
Ամեն ինչի մասին կխոսեմ ձեզ հետ: Ինձ Նայեք՝ ձեր փրկության համար: Օգնություն ստանալու համար Ինձ ապավինեք: Իմ Հին ծառան չասա՞ց. «Քո բոլոր ալիքներն ու կոհակները իմ վրայով անցան»: Սակայն նեղության հորդառատ ջրերը չէին կարող խեղդել նրան: Որովհետև իր համար ճշմարիտ էր այն, ինչ ասաց հետո. «Եկավ Նա վերևից, վերցրեց ինձ, դուրս քաշեց ինձ խորունկ ու հորդառատ ջրերի միջից»:
Կենսական կապը. ազատված լինելու կապը այն պարանն է, որ ձգվում է՝ Հոգու և Աստծո միջև, հավատքի ու Աստծո զորության միջև: Սա մի հզոր միություն է. սրանով Ինձ հետ կապված հոգին ոչ մի բանից չի հաղթահարվի: Վստահիր. անվերջ վստահիր: Ոչ մի բանից մի՛ վախենա:
Հապա մի մտածիր Իմ այս ծառերի մասին՝ զրկված իրենց գեղեցկությունից, էտված, կտրված, այլակերպված, շքեղ զգեստներից բոլորովին մերկացած, սակայն անլույս, երևութապես մեռած ճյուղերի միջով հանդարտ ու լուռ հոսում ու հոսում է կենսատու ավիշը, մինչև որ հանկարծ եկող գարնան արևի հետ կգա նոր կյանքը՝ տերևները, բողբոջները, ծաղիկները ու պտուղները: Եվ այն էլ ի՞նչ պտուղ, անցյալ տարիներից շատ ավելի լավը. և այդ նրա համար, որ ծառը էտված էր:
Չմոռանանք, որ վարպետ այգեպանի ձեռքի տակ եք գտնվում: Նա գեղեցիկ տեսք տալու կամ ճյուղերը էտելու մեջ բոլորովին չի սխալվում: Ուրախացիր: Ուրախության ամեն մի նոր արտահայտություն Ինձ է մոտեցնում ձեր հոգին, որպեսզի նա իր շնորհակալությունը իրապես հայտնի: Սա նման է ծառի կենսատու ավիշին, որ Ինձ է հասնում, որպեսզի հետո անչափ գեղեցիկ ձևով արտահայտվի պտուղների տեսքի մեջ: Հետևաբար, երբեք մի դադարիր ուրախանալուց: Ցնծա՛:
0Comments