Բարձրաստիճան թուրք իշխանավորների տարածած «քարտեզում» Հայաստան գոյություն չունի

Երբ ես խոսում եմ պանթուրանական նախագծի մասին, (որը ըստ էության ենթադրում է հայերին տոտալ ոչնցացման նախագիծ), ոմանք դեմքերը ծամածռելով գերադասում են չնկատել բացահայտ վտանգները, որոնք այսօր սրընթաց կուտակվում եմ մեր գլխին

Այսպիսի «քարտեզ» իրենց ցանցային էջերում տեղադրում են բարձրաստիճան թուրք իշխանավորները... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ ներկայացնելով ժհամապատասխան լուսանկարը:

«Երբ ես խոսում եմ պանթուրանական նախագծի մասին, (որը ըստ էության ենթադրում է հայերին տոտալ ոչնցացման նախագիծ), ոմանք դեմքերը ծամածռելով գերադասում են չնկատել բացահայտ վտանգները, որոնք այսօր սրընթաց կուտակվում եմ մեր գլխին։ Մասնավորապես, այն պարագայում, երբ Թուրքիան իրականացնում է ռազմական ագրեսիա Սիրիայի դեմ՝ զուգահեռ սպառնալով Արցախին և խոստանալով «անել ամեն ինչ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին սատարելու գործում», համարում եմ չափազանց կարևոր հաշվարկել և նախապատրաստվել դիմակայելու պանթուրանական ագրեսիային։ Պարզ է, որ այս գործում առանցքային դեր պետք է խաղա Ադրբեջանը, որը արդեն իսկ անթաքույց պատրաստվում է լայնածավալ պատերազմի հայկական պետությունների դեմ ։

Կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանային Ալիևի հայտարարության մեսսիջը, որի մեխն էր Զանգեզուրը զավթելու թաքնված կոչը և հատկանշական է, որ Զանգեզուրը Ալիևը համարեց «կամուրջ», որը պետք է միավորի «թուրքական աշխարհը»։

Իրականում, սա Ալիևի կողմից չափազանց հստակ և պարզ ուղերձ էր մեզ, առ այն, որ մենք պետք է ձերբազատվենք սուտի «խաղաղասիրական» երազանքներից և պատրաստվենք լայնամաշտաբ դիմակայությանը զանազան թուրքալեզու ցեղերի ագրեսիայի դեմ»,-գրել է Աբովյանը: