В12 վիտամինի դեֆիցիտի 3 գլխավոր ախտանշան

Մաշկի դեղին երանգը կարող է դեղնախտի նշան լինել, որը նաև կարող է կապված լինել B12 վիկտամինի դեֆիցիտի հետ

В12 վիտամինի դեֆիցիտը կարող է առաջացնել առողջական մի ամբողջ շարք խնդիրներ, այդ թվում՝ անեմիայի զարգացում, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն: Բայց խնդիրն այն է, որ մարդկանցից շատերը նույնիսկ չեն կռահում, որ այս վիտամինի դեֆիցիտ ունեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում В12 վիտամինի դեֆիցիտի մի քանի  կարևոր ախտանշաններ:

Մաշկի գունատություն

В12 վիտամինի դեֆիցիտի դեպքում մաշկը հաճախ գունատվում է: Իհարկե, այս ախտանշանը կարող է հատուկ լինել նաև շատ այլ խնդիրների, ուստի եթե նկատում եք, որ վերջին շրջանում սովորականից ավելի գունատ եք, ավելորդ չի լինի բժիշկի հետ խորհրդակցելը և В12 վիտամինի մակարդակը ստուգող անալիզ հանձնելը:

Մաշկի դեղնություն

Մաշկի դեղին երանգը կարող է դեղնախտի նշան լինել, որը նաև կարող է կապված լինել B12 վիկտամինի դեֆիցիտի հետ: Դեղնախտը ուշադրություն պահանջող լուրջ խնդիր է, ուստի եթե ձեզ մոտ այդպիսի ախտանշան եք նկատել, անպայման բժշկի դիմեք:

Մաշկի վրա սպիտակ բծեր

Մաշկի վրա սպիտակ բծերը B12 վիտամինի դեֆիցիտի ևս մեկ հատկանշական նշան են: Այդպիսի բծեր են առաջանում այս վիտամինի անբավարարության դեպքում մելանինի մակարդակի նվազման պատճառով: Նման բծերը հաճախ առաջանում են արմունկներին:

Նշենք, որ առավել հաճախ В12 վիտամինի դեֆիցիտի հետ բախվում են բուսակերները և վեգանները, քանի որ այս վիտամին շատ է պարունակվում մսամթերքում, որը նրանք չեն օգտագործում:

med.news.am