Խաղողի կորիզները ունեն մի շարք օգտակար հատկություններ, ուստի դրանք ուտելը ոչ միայն վնասակար չէ, այլև խորհուրդ է տրվում:
Մասնավորապես, խաղող կորիզներն օգտակար են սրտի հիվանդությամբ տառապող մարդկանց համար՝ գրում է medikforum.ru-ն:
Խաղողի կորիզներն իրենց մեջ առկա հակաօքսիդանտների շնորհիվ կանխում են քաղցկեղի առաջացումը, հատկապես կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առաջացումը։
Խաղողի կորիզը բարելավում է արյան շրջանառությունը, կանխում է թրոմբների ձևավորումն ու կառավարում է զարկերակային ճնշումը: Այն բավականին արդյունավետ մաքրում է արյունը դեղանյութերից ու վնասակար նյութերից:
Խաղողի կորիզը օժտված է հակաբորբոքային հատկություններով ու շատ օգտակար է ինֆեկցաների դեմ պայքարում: Այն օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում ինչպիսիք են արթրիտը, դերմատիտը, մաշկի հետ կապված խնդիրները, սինուսիտը, կոլիտ, գաստրիտ, միզապարկի ինֆեկցիաները: Այն նաև արդյունավետ մաքրում է մարսողական համակարգի օրգանները:
Ժողովրդական բժշկության մեջ խաղողի կորիզը համարվում է տեսողության բարելավման ու աչքի հիվանդության բուժման լավագույն միջոցը:
0Comments