Հայտնի սրտաբան, վիրաբույժ Լեո Բոկերիան 3 խորհուրդ է տալիս՝ ինչպես պաշտպանել սիրտն անոթային խնդիրներից:
«Երեկոյան Մոսկվա» ռադիոկայանին տրված հարցազրույցում Բոկերիան ասել է.
«Սրտի հիվանդությունները կանխելու համար պետք է նախ թողնել ծխելը, ընդ որում՝ միանգամից, առանց հետաձգելու: Դա հատկապես կանանց է վերաբերում: Չի կարելի նաև սովորական ծխախոտների փոխարեն էլեկտրոնային սիգարետներ ծխել: Դրանք պակաս վտանգավոր չեն:
Պետք է քնել նվազագույնը 7 ժամ, քնել և արթնանալ ամեն առավոտ նույն ժամին:
Երրորդ խորհուրդը բժշկի կողմից՝ ֆիզիկական այկտիվությունն է: Կարելի է սկսել պարզ քայլքից՝ օրական երկու ժամ, հարմար արագությամբ: Աստիճանաբար տեմպն ու տարածությունն ավելացնել: Պետք է ավելացնել նաև այլ սպորտաձևեր, օրինակ, լող»:
0Comments