Պարզվել է, որ թեյը կարող է ազդել մարդու գլխուղեղի վրա՝ որոշակի փոփոխություններ առաջացնելով:
Science Daily-ի հաղորդմամբ՝ բժիշկներ Ջունհուա Լին եւ Լեյ Ֆենգը առողջ տարեցների երկու խումբ են հավաքել, առաջին խումբը հաճախ է թեյ խմել, մյուս խումբը չի խմել:
Մասնագետներին հետաքրքրել են մարդկանց մոտ ուղեղի ցանցերի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ առանձնահատկությունները:
Պարզվել է, որ թեյը որեւէ կերպ չի ազդել ուղեղի ֆունկցիոնալ անհամաչափության վրա:
Թեյի օգտակարության մասին փորձագետները վաղուց են խոսում, սակայն հետազոտությունները, որոնցվում նշվում է ուղեղի վրա թեյի անմիջական ազդեցության մասին, քիչ են:
0Comments