Facebook-ը մտածում է «լայքերի» քանակի մասին ինֆորմացիան փակելու մասին

Խոսքը մասնավորապես վերաբերում է օգատերերի հրապարակումների հավանումների մասին ինֆորմացիան այլ օգտատերերից թաքցնելուն

Facebook-ը նոր փորձարկում է անում ավստրալիական շուկայում: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Խոսքը մասնավորապես վերաբերում է օգատերերի հրապարակումների հավանումների մասին ինֆորմացիան այլ օգտատերերից թաքցնելուն: Հետագայում այս փորձը կտարածվի այլ երկրներում, թե` ոչ, ընկերությունից չեն հայտնում:

Փորձարկումից հետո սոցկայքը հարցում կկազմակերպի հասկանալու համար` արդյո՞ք օգտատերերի համար շփումն ավելի հաճելի է դարձել, թե` ոչ: Ըստ այդմ էլ որոշում կկայացվի:

«Լայքերի» թվի մասին ինֆորմացիայի թաքցնելը կօգնի, որպեսզի մյուս օգտատերերը կարողանան ավելի շատ ուշադրություն դարձնել հրապարակման բովանդակությանը, իսկ հրապարակում անողը կազատվի «լայքեր» ստանալու ցանկության բեռից:

Նման փորձարկում հուլիսից անում է նաև Instagram-ը: Այս դեպքում փորձարկումն իրականացվում է Ավստրալիայում, Կանադայում, Բրազիլիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Իտալիայում և Իռլանդիայում: