Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իննան վանդակավոր վերնաշապիկ է կրում։ Նա արծաթագույն ժամացույց է ընտրել, իսկ մեղմ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ես համբուրել եմ նրա ժպիտը... Ռիչարդ Բախ»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։ Դերասանուհու էջը լի է դրական մեկնաբանություններով։ «Յուրահատուկ», «վարակիչ ժպիտ»,- գրել են հետեւորդները։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր շուկայի ֆոնին: Նա ամառային զգեստ էր կրում, իսկ ձեռքին կա մրգերով լի զամբյուղ էր։ Կերպարն ամբողջացնում էին գլխաշորն ու արեւային ակնոցը։ «Քաղաքի դեմքը շուկան է... Եվ շուկայի մարդիկ... Բթացել ենք սուպերմարկետներով»,- լուսանկարը մակագրել էր դերասանուհին։
0Comments